«Տաշիր». Սոցիալապես անապահով ընտանիքների էլեկտրաէներգիայի ծախսի 25-ից 30 տոկոսը կհոգա ընկերությունը
«Տաշիր» ընկերությունների խումբը հանդես է եկել էլեկտրաէներգիայի սակագնի փոխհատուցման վերաբերյալ հայտարարությամբ:
«ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի հետ քննարկումների արդյունքում «Տաշիր» ընկերությունների խումբը որոշում է կայացրել ս.թ. հուլիսի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրել էլեկտրաէներգիայի սակագնի մասնակի փոխհատուցում` 1 կվտ*ժ-ի դիմաց 10 դրամի չափով՝ ամսական մինչև 250 կվտ*ժ ծախսից: Փոխհատուցումը կտրամադրվի «Տաշիր» ընկերությունների խմբի սեփական միջոցներից և կկազմի սոցիալապես անապահով ընտանիքների էլեկտրաէներգիայի ծախսի 25-ից 30 տոկոս:
Սոցիալապես անապահով խմբերին ցուցաբերվող աջակցությունը ընկերության սոցիալական ծրագրերի գերակա ուղղություններից է: Ընդունված որոշումը դեռևս 2015-2016թթ. իրականացված ծրագրի տրամաբանական շարունակությունն է:
Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոս ամսից մինչև 2016թ. հուլիսը մինչև 250 կվտ*ժ էլեկտրաէներգիա սպառող յուրաքանչյուր բաժանորդի՝ ՀՀ կառավարության և «Տաշիր»-ի կողմից պարիտետային սկզբունքով փոխհատուցում է տրամադրվել ավելացված սակագնի չափով»,-ասված է «Տաշիր» խմբի տարածած մամուլի հաղորդագրության մեջ: