Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանցի հողագործների և հովիվների գործունեությունն այլևս վտանգված է
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «շնորհավորել է» Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին:
«Զաքիր Հասանովին շնորհավորում ենք սեփական տարածքում, սեփական տասնյակ հազարավոր կմ-երի հողատարածքների «ազատագրման» կապակցությամբ։
Մեկ իրողության փաստում միայն՝ ադրբեջանցի հողագործների և հովիվների գործունեությունը, որը շուրջ 25 տարի անվտանգ էր, այլևս շնորհիվ «ազատարար» Հասանովի վտանգված է, շեշտում եմ, շնորհիվ ադրբեջանական բանակի ազատարար նախարարի»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:
Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, Հասանովը հայտարարել է, որ Նախիջևանում իրականացրած աշխատանքների շնորհիվ ադրբեջանական բանակն այժմ վերահսկում են Լաչին տանող ճանապարհը:
«Հայկական օկուպացիայից ազատագրվել է 11 հազար հա տարածք: Այժմ ադրբեջանական բանակը վերահսկում է նաև Լաչին տանող ճանապարհը: Դա էլ մեր հաջողություններից մեկն է»,-ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- «Ռուսաստանը պրոբլեմներ չպետք է ստեղծի, որովհետև մենք պահանջելու ենք մեր ունեցածը՝ Նախիջևանը»
- Հայկական կողմն ի վերջո պետք է զբաղվի Նախիջևանի հարցով՝ «իր մեծ եղբոր հետ». քաղաքագետ
- Նախիջևանի սահմանին տեղի ունեցող գործընթացների մասին ՀԱՊԿ մեր գործընկերները պետք է տեղեկացված լինեն. Աշոտյան
- Նախիջևանը հայ ազգի պարանոցն է, պետք է լուրջ վերաբերվել. քննարկում
- ԱԳ փոխնախարարը՝ Նախիջևանում ադրբեջանական զորքերի տեղաշարժի մասին
- «168 Ժամ». Ադրբեջանը շարունակում է պատրաստվել Նախիջևանում. Փորձագիտական կարծիքներ
- ՊՆ խոսնակը՝ Նախիջևանում կատարվող աշխատանքների մասին
- Նախիջևանի տարածքում քրիստոնեական որևէ հուշարձան այսօր գոյություն չունի. նախիջևանագետ
- ՊՆ. Նախիջևանի հատվածում ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական զինուժի ուղղությամբ
- Պատերազմի վերսկսման դեպքում Նախիջևանից ճակատ չի բացվի. Շիրակ Թորոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան