Ընտրական բարեփոխումները պետք է իրականացվեն քաղաքական համաձայնությամբ, հանրային ներգրավվածությամբ. Աշոտյան
«Հարաբերությունները Եվրոպական միության և նրա անդամ երկրների հետ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի անկյունաքարերից մեկն է»,- այս մասին նշել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հաձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ այսօր Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, դիմում-բողոքների հանձնաժողովի անդամ Գերո Շտորյոհանի հետ հանդիմանը։
ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդմամբ՝ համապարփակ և ընդլյանված գործընկերության համաձայանագրի շրջանակում փոխգործակցության արդյունավետ իրականացման առնչությամբ Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանը լիահույս է ստանալ եվրոպական կողմի վերջնական վավերացումը մինչև Եվրոպական խորհրդարանի 2019թ. ընտրությունները:
Գերմանիայի խորհրդարանում Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման հետ կապված Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ գործընթացը կիրականացվի հնարավորինս արագ:
Կողմերն անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, գալիք խորհրդարանական ընտրություններն:
«Ընտրական բարեփոխումները պետք է իրականացվեն քաղաքական համաձայնությամբ, հանրային ներգրավվածությամբ և բացառապես միջազգային սկզբունքների, մասնավորապես` Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի առաջարկությունների հիման վրա»,-նշել է Արմեն Աշոտյանը:
Գերմանացի պատգամավորը հույս է հայտնել հանդիպել Արմեն Աշոտյանին աշնանը Գերմանիայի Բունդեսթագում` որպես հայ-գերմանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարի` քննարկելու համագործակցության և փոխադարձ հետաքրքրության ոլորտների բազմաթիվ այլ հարցեր:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ 4 խմբակցությունները պատրաստակամ են սկսել քննարկումներ ԸO փոփոխությունների շուրջ
- Վարչապետը որոշում է ստորագրել ԸՕ բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին
- «Ժամանակ». Փաշինյանը հրաժարական կտա ԸՕ ընդունումից հետո
- «Իրատես». ՀՀԿ-ն ԸՕ հարցում կարող է զիջել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան