ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և Արդշինբանկը առավել հարմարավետ են դարձնում քարտապանների սպասարկումը
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Արդշինբանկի համագործակցության արդյունքում այսուհետ երկու բանկերի ArCa, VISA և MasterCard քարտապանները կկարողանան բանկոմատներից կանխիկացման գործարքներ իրականացնել իրենց բանկում գործող սակագներով: Այս մասին տեղեկացնում են ԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկից:
Ս.թ. հունիսի 20-ից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի ArCa, VISA և MasterCard տեսակի քարտերը Արդշինբանկի բանկոմատներում կսպասարկվեն ըստ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կանխիկացման գործարքների համար սահմանված սակագների: Միևնույն ժամանակ Արդշինբանկի վերոնշյալ քարտերի սպասարկումը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի բանկոմատներում կիրականացվի համաձայն Արդշինբանկի բանկոմատներում կանխիկացման գործարքների համար սահմանված սակագների:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի բանկոմատների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
Արդշինբանկի բանկոմատների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի VISA և MasterCard տեսակի քարտերի հաճախորդների համար նմատատիպ հնարավորություն գործում է նաև ՎՏԲ-Հայաստան բանկի բանկոմատներից օգտվելիս:
ՎՏԲ-Հայաստան բանկի բանկոմատների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հարակից հրապարակումներ`
- Fitch-ը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին շնորհել է «B+» վարկանիշը
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ թվային տրանսֆորմացիա կիրականացնի
- Համայնքի զարգացման նոր ձևաչափ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ գործարկել է USSD ծառայությունը
- «Կանայք բիզնեսում». Նոր ծրագիր գործարար կանանց համար ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկից
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ 1 միլիարդ ՀՀ դրամի պարտատոմսեր կտեղաբաշխի
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ՓՄՁ-ների համար Ծաղկաձորում դասընթաց է կազմակերպել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան