Կոնվերս Բանկում ավտովարկավորումը շահավետ է
Կոնվերս Բանկը, գործարկած ակցիայի շրջանակներում, էապես բարելավել է ավտովարկավորման պայմանները՝ դրանք դարձնելով առավել շահավետ:
«Ակցիայի շրջանակներում Կոնվերս Բանկը բավականին պարզեցրել է վարկավորման ընթացքը՝ ավտովարկավորումը հասանելի դարձնելով առավել մեծ թվով հաճախորդների: Մասնավորապես, Բանկը հաճախորդներին է առաջարկում մինչև 84 ամիս ժամկետով դրամային վարկեր (տարեկան տոկոսադրույքը՝ սկսած 11%-ից)՝ 0-10 տոկոս կանխավճարով: Վարկավորման առավելագույն գումարը 12 մլն ՀՀ դրամն է: Ակցիայի շրջանակներում գրավադրվող գույքի ապահովագրություն չի պահանջվում, իսկ համապատասխան որոշում կայացվում է մեկ օրում»,-այս մասին հայտնում են Բանկից:
Նշվել է նաև, որ առանջնային շուկայից ավտոմեքենաների ձեռքբերման նպատակով վարկավորման համար տրանսպորտային միջոցի գնահատում ևս չի պահանջվում: Որպես գրավադրման արժեք հիմք է ընդունվում ավտոմեքենա իրացնող ընկերությունների կողմից ներկայացված գինը:
Ակցիայի վերջնաժամկետը օգտոստոսի 31-ն է:
Մանրամասները՝ հղմամբ:
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս Բանկը՝ Sevan Startup Summit 2018-ի հովանավոր
- Կոնվերս Բանկի աջակցությամբ Վանաձորում ներկայացվել է «Անուշ»-ը
- Կոնվերս բանկն ամփոփել է «Հանդիպենք չեմպիոններին» ակցիայի արդյունքները
- Կոնվերս Բանկը զգալիորեն բարելավել է որոշ վարկերի տրամադրման պայմանները
- Կոնվերս Բանկը Կարիերայի տոնավաճառի այցելուներին է ներկայացրել առկա թափուր աշխատատեղերը
- Կոնվերս Բանկի ակցիան՝ «Երևանի Գինու օրեր 2018» փառատոնի շրջանակներում
- Սկսվել է Կոնվերս Բանկի՝ երեք արժույթով պարտատոմսերի տեղաբաշխումը
- Կոնվերս Բանկը հայտարարում է CashBack արգենտինական գինու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին