Ի՞նչ եղավ Մանե Թանդիլյանի հրաժարականը. «Հրապարակ»
Օրեր առաջ անսպասելի հրաժարական ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։ Սոցիալական ցանցերում ոմանք դա գնահատեցին որպես սկզբունքայնություն, քանի որ Մանե Թանդիլյանը դեմ էր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին և կարծում էր, որ այդ համակարգը պետք է ներդրվի՝ ելնելով մարդու կամահայտնությունից,-գրում է «Հրապարակ» թերթը։
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշել է, որ այս պահին հրաժարականը հաստատված չէ։ Թե որքան ժամկետում կարող է հաստատվել նախարարի հրաժարականը՝ Արման Եղոյանն ասել է, որ չկա ժամկետների սահմանափակում։ Բայց, ըստ Եղոյանի, մի որոշակի պահի վարչապետը կա՛մ պետք է ընդունի հրաժարականը, կա՛մ ոչ։
Ըստ թերթի, ամենայն հավանականությամբ, նախարարը «հրաժարվել» է հրաժարականից, բայց դա դեռ չեն հրապարակում։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան