ՀՔԾ-ն դիմում է քաղաքացիներին՝ Մանվել Գրիգորյանի քրգործով
ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ 12.02.2013թ.-ին Մանվել Գրիգորյանի կողմից ստեղծվել է «Գեներալ Մանվել Գրիգորյան» բարեգործական հիմնադրամը, որին տարբեր քաղաքացիներ և կազմակերպություններ ինչպես կանխիկ, այնպես էլ բանկային փոխանցման եղանակով հատկացրել են տարբեր չափերի գումարներ:
ՀՔԾ-ից հայտնում են. «Քրեական գործով առկա են կասկածներ, որ հնարավոր է` նշված գումարները մուտք չեն եղել բարեգործական հիմնադրամ կամ հետագայում ծախսվել են ոչ նպատակային: Խնդրում ենք բոլոր այն քաղաքացիներին և կազմակերպություններին, որոնք կանխիկ կամ փոխանցումով գումարներ են հատկացրել նշված հիմնադրամին, դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն հետևյալ հասցեով` ք. Երևան, Վ. Վաղարշյան 13ա, հեռ.` (+374) 11 900 008:
Նախաքննությունը շարունակվում է»։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- ՀՔԾ. Դաշկեսանում Մանվել Գրիգորյանի տանը ևս «Զինվորի բաժին» գրությամբ մեծ քանակությամբ սնունդ ու իրեր են գտել
- Մանվել Գրիգորյանը իր կոռուպցիոն դրսևորումներով այս երկրի առաջին 100-յակի մեջ էլ չի. ԱԺ պատգամավոր
- Կնյազ Սարոյան. Մանվել Գրիգորյանը չի օգտվում ծառայողական բջջային հեռախոսից
- Մանվել Գրիգորյանի կինը ԵԿՄ նախագահի պաշտոնի հավակնորդների թվում է. «Ժամանակ»
- Սեյրան Սարոյանն ապտակել ու վռնդել է Մանվել Գրիգորյանի օգնականին. «Ժողովուրդ»
- Հողեր, շինություններ, ընդամենը ութ ավտոմեքենա. Ինչ էր հայտարարագրել Մանվել Գրիգորյանը
- Մանվել Գրիգորյանի նկատմամբ առաջադրվել է մեղադրանք և կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
- Ի՞նչ կենդանիներ է պահել Մանվել Գրիգորյանը
- ԱԺ-ն համաձայնություն տվեց Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու մասին դատախազի միջնորդությանը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան