Լրագրողին ուղիղ եթերում համբույրը չի շփոթեցրել
Deutsche Welle ալիքի մարզական լրագրող Ջուլիետ Գոնսալես Թերային ուղիղ եթերի ժամանակ համբուրել է ֆուտբոլային երկրպագուն՝ այդպես արտահայտելով իր բուռն զգացմունքները։ Չնայած հարձակման, աղջիկը շարունակել է վարել ռեպորտաժը։
Լենտա.ռու-ի հաղորդմամբ, Մոսկվայի Մանեժնայա հրապարակից լրագրողը ուղիղ եթերում է եղել, երբ անհայտ տղամարդը հայտնվել է կադրում։ Նա բռնել է Թերանին ու համբուրել այտը։
Չնայած տեղի ունեցածին, լրագրողը չի շփոթվել, շարունակել է ռեպորտաժը։ Ավելի ուշ Թերանն Ինսթագրամի իր էջում հայտնել է, որ որևէ մեկը նման միջադեպ չէր կանխատեսել։
«Ես կիսում եմ ֆուտբոլի պարգևող երջանկությունը, բայց մենք պետք է որոշենք սիրո և ոտնձգության սահմանը»,- եզրափակել է Թերանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան