ԱՆ. Կենդանաբանական այգի այցելելը լիովին անվտանգ է
«Ներկա դրությամբ կենդանաբանական այգում անասնուժական միջոցառումները լիարժեք ավարտին են հասցված, կենդանիների շրջանում տուբերկուլոզ չկա, ինչի մասին հավաստիացրել է նաև կենդանաբանական այգու ղեկավար կազմը»,-հայտնում են առողջապահության նախարարությունից:
Ըստ աղբյուրի, նախարարության մասնագետներն այգում տիրող իրավիճակին ծանոթանալու համար եղել են այնտեղ, ճշգրտել այս ընթացքում պատասխան պահանջող բոլոր հարցերը:
«Միաժամանակ նախարարության ուժերով տեղում կազմակերպվել են աշխատակիցների ֆլյուրոգրաֆիկ հետազոտություններ, որոնք տվել են բացասական պատասխան, այն է՝ աշխատակիցների մոտ տուբերկուլոզով հիվանդության դեպքեր չկան: Հատուկ ուշադրության է առնվել այն աշխատակիցների առողջական վիճակը, ովքեր անմիջական շփում ունեն կենդանիների հետ:
Ուստի այս պահին արդեն, հիմնվելով բոլոր հետազոտությունների վրա, նախարարությունը կարող է հայտարարել, որ այգի այցելություններն անվտանգ են, և այնտեղ գտնվելը որևէ առողջական խնդիր չի ենթադրում»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ մենք ուղղակի կրկնում ենք ԱՆ հայտարարությունը:
Հարակից հրապարակումներ`
- ՍԱՊԾ. Կենդանաբանական այգում կենդանիները ոչնչացվել են հունվարին
- ԱՆ-ն հորդորում է ծնողներին՝ զգոն լինել երեխաների հետ կենդանաբանական այգում գտնվելիս
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան