Առողջություն 16:49 21/06/2018 Հայաստան

Ոչ մի ԱՆ քաղաքականություն էլ չի փոխվել՝ 5+1

Այսօր բուժաշխատողի օրն է, ու ԱՆ-ն որոշել է բարձրագոչ նշել օրը:  Մի քանի ժամ առաջ հայտնել է, թե «Փոփոխություն է կատարվելու պատվաստումների քաղաքականության մեջ»:

Շատ հետաքրքիր հայտարարություն էր, ու ես սկսեցի կարդալ, հասկանալու, թե ինչ է հասկացել Առողջապահության նախարարությունը երկրի «պատվաստումների» վիճակից, ու ինչ նոր լուծումներ է գտել:

Պարզվում է, ոչ թե քաղաքականություն է փոխվել, այլ ուղղակի  ընդհանրացումներ են՝ ինչը պիտի մաս-մաս անեին, իրար վրա՝ միանգամից են անում:  Բժշկական տերմինով՝ հնգավալենտը փոխարինվում է վեցավալենտով:

Ի դեպ՝ քիմիայի առումով այնքան էլ բացատրական տերմին չէ: Մի խոսքով՝ մենք ավելի լավ բացատրեցինք՝ վեց առանձին պատվաստում (դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ Բ, հեմոֆիլուսային Բ վարակ և բերանային  պոլիոմիելիտի) միացնում են մեկի մեջ:

Ճիշտ է, առողջապահության նախարարությունը դրա մեջ հոգեբանական  պլյուս է  տեսնում՝ երեխան մի քանի անգամ բերան  չի բացի ու ձեռք չի մեկնի, սակայն պիտի ասել, որ դա այնքան էլ կարևոր չէ:

Մեծերի համար բավատրեմ՝ ասենք ուզում եք երեխա ունենալ ու միայն այդ ամիսն եք…: Լավ, ավելի տարօրինակ՝ տհաճ օրինակը բերեմ պատվաստումների տեսանկյունից՝ ասենք փորձում եք ամեն օր զուգարան գնալու փոխարեն միանգամից վեց օրվանը մեկտեղանց անում:  Նորմա՞լ է: Ու ինչու՞մն է դրա հոգեբանական դրականը:

Այն, ինչին պետք է ժամանակ, թող լինի իր ժամանակին: Ինչու խցկել բոլոր պատվաստումները մեկտեղ: Որտեղ է երաշխիքը, որ երեխայի օրգանիզմը համարժեք ռեակցիա կտա միաժամանակյա պատվաստմանը ու ալերգիկ, կամ  թաքնված  ռեակցիաները ավելի սուր չեն լինի: 

ԱՆ-ն՝ թե բա՝  «փոփոխության արդյունքում երեխան կստանա միայն 4 դեղաչափ վեցավալենտ պատվաստանյութ՝ պահանջվող նվազագույն քանակը (դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ Բ, հեմոֆիլուսային Բ վարակ, ապաակտիվացված պոլիոմելիտ)»:

Մենք նվազագույնի՞ն ենք ձգտում, թե՞ արդյունավետին:  Համ միացնում են իրար պատվաստանյութերը, համ  գլուխ գովում, որ հասցնում են նվազագույնի:  Հիմա՝ կամ, կամ:

Ու, իհարկե,  համաշխարհային ֆոնոմենը՝  «Առողջապահության համաշխարհային կազմակերպության երաշխավորմամբ, փոխվում է պոլիոմելիտի պատվաստանյութի բաղադրությունը. դրա մեջ մտնող թեև թուլացված, բայց կենդանի վիրուսը փոխարինվում է ոչ կենդանի, ապաակտիվացված վիրուսով: Նախատեսվում է մինչև 2020 թվականն ապահովել «Աշխարհն առանց պոլիոմիելիտի» կարգավիճակը, որի շրջանակներում բոլոր երկրները  2018-ից աստիճանաբար կատարում են նշված փոփոխությունը: Հայաստանը ևս որդեգրում է ԱՀԿ մոտեցումն ու այս աշնանից փուլային անցում կկատարի պատվաստումների նոր ընթացակարգին»:

Ուռա, ուռա, ուռա:
Ընդ որում կարդացեք փաստարկումը՝ «այս մոտեցումն արդեն կիրառվում է զարգացած տարբեր պետություններում, ինչպես նաև հետխորհրդային մի շարք երկրներում՝ Վրաստան, Մերձբալթյան հանրապետություններ, և փաստել է իր արդյունավետությունը»:

Ինչ կապ ունի այլ երկրներում արդյունավետությունը: Ինչով եք համեմատվում՝ երեխաների նույնակերպ օրգանիզմո՞վ, սննդո՞վ, օդի ու ջրի մաքրոթյա՞մբ. Բուժական սպասարկմա՞մբ:

Ինչու եք օրինակ բերում Վրաստանը՝ Վրաստանը Եվրոպական երկրների հետ է համեմատվում իր բուժծառայություննեի և բուժսպասարկման որակով: Վրաստանի հետ կապված ասում են՝ Եվրոպա տանելու փոխարեն  Վրաստան տարեք, Հայաստանից դեղ առնելու փոխարեն Վրաստանից առեք:

Ինչպես կարելի է ոչինչ չփոխել, գումարում անել ու հայտարարել, թե՝ պատվաստումների քաղաքականություն ենք փոխում:

Ի՞նչ սպասարկում եք ձևափոխում, ինչ նախնական մանրազնին ստուգումներ ու ուսումնասիրություններ եք անում, ինչ եք  ի վերջո զեկուցում այդ ձեր Համաշխարհային կազմակերպությանը, թե՞ զգաստ կանգնած եք՝ «ինչ ասեն, չիցե թե…»:

ԱՆ-ն նաև վստահեցնում է, թե «պատվաստման ողջ գործընթացի պատշաճ իրականացումը, մասնավորապես, ընթացակարգերի ճշգրիտ պահպանումը և հետպատվաստումային դիտարկումներն առաջնահերթ են և մշտապես գտնվում են ուշադրության առանցքում»:

Ստուգո՞ղն ով է:

Ակնհայտ խախտումները ծնողները չեն կարողանում ապացուցել, պիտի  առողջապահական դիսկու՞րսը հաղթեն:

Հետգրությամբ շեշտեմ՝ խոսքը պատվաստումներից հրաժարվելու մասին չէ, խոսքը՝ ստիպել, որ առողջապահական համակարգը ոչ թե ասի «վստահեք մեզ», այլ որ ամեն երեխայի մոտենա ուշադրությամբ, նախնական նորմալ զննում անի, պարզի հիվանդություններին կամ դրանց ռեակցիներին հակումները, ալերգիկ լինել-չլինելը, ժառանգական հակումները... Ամեն ինչ:

ՈՉ՝ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ «ԿԱՆՎԵՅԵՐՆԵՐԻՆ» ու գերտոկոսներին:
Ու ՈՉ՝ բարձրագոչ գնահատականներին:

Անահիտ Ոսկանյան
(համառոտ հրապարակախոսություն)



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:34
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ներկայացուցիչներ
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու...
Աղբյուր` Panorama.am
20:21
Օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը․ տնտեսագետ
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է․ «Տիգրան Ավինյանի վերջին գրառումը տրանսպորտի նոր սակագների վերաբերյալ փաստացի ապացուցեց, որ...
Աղբյուր` Panorama.am
20:09
«Տաթև» ՀԷԿ-ի ջրամբարի նորոգումից հետո Որոտան գյուղը ջուր չունի
Սյունիքի մարզի Որոտան գյուղը, որը պատերազմից հետո բավականին տուժել է, վերջին մեկ տարվա ընթացքում առաջացել է լուրջ խնդիր։ Այս մասին ԱԺ-ում ասաց...
Աղբյուր` Panorama.am
19:55
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ․ Միրզոյան
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ, հարցերը լուծվում են փոխըմբռնման մթնոլորտում։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրք պրոֆեսորը զգուշացնում է՝ տարածաշրջանն ակտիվ սեյսմիկ փուլում է
Հունվարի 21-ին Չանաքքալե նահանգում 5 և ավել ուժգնությամբ երկրաշարժից հետո հանրային քննարկումների հիմնական թեման Թուրքիայում հնարավոր էլ ավելի...
Աղբյուր` Panorama.am
19:33
33 հազար դրամ թոշակ եմ ստանում, որ տրանսպորտին վճարեմ բա ինչո՞վ ապրեմ․ քաղաքացիները միանում են թանկացման դեմ բոյկոտին
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ շարունակում է բոյկոտը։  «Մայր...
Աղբյուր` Panorama.am
19:04
Սահմանազատումը հյուսիսից սկսելու դեպքում գալիս ենք ադրբեջանական օրակարգ․ Արթուր Խաչատրյան
«Հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են հրապարակում՝ տեղեկացնելով, թե...
Աղբյուր` Panorama.am
18:47
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը
Հունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը:Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Չհայտարարագրվող երկրից տեղի է ունենում զանգվածային արտագաղթ հայտարարագրվող երկիր․ Նիկոլ Փաշինյան
«Դուք իրականում պատկերացնո՞ւմ եք, որ այս հայտարարգրով կլուծեք թափանցիկության հարցը։ Եթե մեկը աշխատող ա և չի կարողանում եկամտահարկ վճարի ,...
Աղբյուր` Panorama.am
18:09
Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 22-ին՝ ժամը 24.00-ից մինչև հունվարի 23-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հարցաքննվել է
«Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ, Վրաստանի նախկին  Գիորգի Գախարիան հարցաքննվել է դատախազությունում։ Տեղեկությունը Առաջին...
Աղբյուր` Panorama.am
18:00
2700 ֆրանսերեն գիրք կտրամադրվի հայաստանան դպրոցներին ու գրադարաններին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդիպել է Ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությանը:...
Աղբյուր` Panorama.am
17:46
Նիկոլ Փաշինյան. Ե՞ս եմ էդ ոսկու գործը անում, ե՞ս եմ այդ ոսկու ստվերի գլխին կանգնած
«Ձեր ասածը վկայում է այն մասին, որ մենք գործ ունենք տնտեսական շղթայի  մի հատվածի հետ, որը գործում է ստվերում»,-արձագանքելով...
Աղբյուր` Panorama.am
17:40
Փաստաբանների պալատի միջնորդությամբ, ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է ՍԴ
Այսօր, ՀՀ փաստաբանների պալատի միջնորդությամբ, ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հարկային...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դուրս գանք Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից սյուժեից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
«Արտաքին և ներքին քաղաքականության հետ կապված բոլոր լուծումները, որոնք մենք առաջարկում են Հայաստանի քաղաքացիներին և միջազգային ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մինչև 300 հազար դրամ և համարժեք տրասֆերտները չեն հայտարարագրվում, իսկ ավելին հայտարարգրվում են առանց հարկման. Փաշինյան
«Մինչև 300 հազար դրամ և համարժեք տրասֆերտները չեն հայտարարագրվում, իսկ դրանից ավել գումարները հայտարարագրվում եմ, բայց կրկին չի...
Աղբյուր` Panorama.am
17:25
Մեսրոպ Առաքելյան. Սա արդեն ազգային անվտանգության հարց է
Տնտեսագետ, Նիկոլ  Փաշինյանի նախկին խորհրդական Մեսրոպ Առաքելյանը կոչով դիմում է տնտեսագիտական կրթություն տվող բուհերի ղեկավարությանը։...
Աղբյուր` Panorama.am
17:20
Այրվել է նաև կրպակների մոտ կայանած մեքենան
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 22-ին, ժամը 07:13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց...
Աղբյուր` Panorama.am
17:08
Անհապաղ ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին. Լազարևյան ակումբ
Միջազգային Լազարևյան ակումբը պահանջում է անհապաղ դադարեցնել դատավարությունը, ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին և...
Աղբյուր` Panorama.am
17:04
Եթե ձեր ասածն այդ պայմանավորվածության մեջ չկա, ուրեմը չկա նման բան. Մհեր Գրիգորյանը՝ ճանապարահատվածը Ադրբեջանին տալու մասին
«Հայասան-Վարստան միջպետական ճանապարհը՝ Մ4-ը որ կա Ոսկեպարի և Կիրանցի միջև որևէ հատվածի հանձնում ադրբեջանական կողմիցն կա՞, թե՞...
Աղբյուր` Panorama.am
16:55
Պետությունը գնում է, փարվում է մարդուն ու ասում՝ եղբայր, դու իմ տերն ես
«Հայտարարագրման համակարգը կարևոր է ապապետությանից պետություն անցման տրամաբանության մեջ»,-ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի...
Աղբյուր` Panorama.am
16:25
Փոխադրամիջոցի գույքահարկից ազատվում են հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը
Ազգային ժողովի հունվարի 22-ի հերթական նիստում քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և...
Աղբյուր` Panorama.am
16:25
Ալիևի արտաքին քաղաքական ձևակերպումները շահավետ են Փաշինյանի ներքին քաղաքական ամբիցիաներին. Վիգեն Հակոբյան
Ալիևը տարեսկսզբին տված հարցազրույցում մի շարք սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի ուղղությամբ, որոնց ՀՀ գործող իշխանություններն ընդամենն...
Աղբյուր` Panorama.am
15:57
ՔՊ-ականները սպառեցին ԱԺ նիստերի օրակարգը՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը 1000 դրամից բարձրացնելով 50.000 դրամի
ԱԺ ՔՊ պատգամավորների կողմ ձայներով ընդունվեցին բոլոր օրինագծերը և սպառվեց օրակարգը։ Ընդունվեցին հետևյալ օրինագծերը. «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:46
Նիկոլ Փաշինյանը ցնցված է Թուրքիայում տեղի ունեցածից
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ցնցված է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգությունից։ «Բոլուի լեռնադահուկային...
Աղբյուր` Panorama.am
15:37
«Սահակյանց» ստուդիային տարածքից զրկելու կառավարության որոշումը Դավիթ Սահակյանցը կապում է իր քաղաքական հայացքների հետ
Հայաստանի կառավարության 2024 թվակաի դեկտեմբերի 27-ի որոշմամբ Երևանի Վարդանանց փողոցի 30 հասցեում գտնվող «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն...
Աղբյուր` Panorama.am
15:28
Ինքնաառաջադրվել է Փաստաբանների պալատի խորհրդի անդամի 15 թեկնածու
Փետրվարի 10-ին կայանալիք Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովում կայանալու է նաև ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի ընտրությունը։ Խորհրդի անդամի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Տիգրան Ավինյանը հանդես եկավ հայտարարությամբ տրանսպորտի գնի նոր փոփոխությունների մասին
Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ պատրաստվում են փետրվարի 11-ին կայանալիք ավագանու նիստում փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
15:01
Մասիս Մելքոնյանի կազմը ստում է. դատարանի որոշումը Գարիկ Գալեյանին չի ուղարկվել
Այսօր հայտնի դարձավ, որ թեև 44-օրյա պատերազմի նահատակ հերոս Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի վերաբերյալ դատավոր Մասիս Մելքոնյանի կողմից...
Աղբյուր` Panorama.am
15:01
Սա հնարավորություն՝ ձեզ հետ միասին, ձեռք-ձեռքի տված, աշխատելու. Արսեն Թորոսյան
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Առողջապահության հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}