Դավիթ Հարությունյանը կհամակարգի ԸՕ բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խմբի առաջին նիստի նախապատրաստական աշխատանքները
Ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով համախոհությամբ ձևավորված խորհրդարանական չորս խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի անդամների հետ այսօր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ քննարկվել են Աշխատանքային խմբի հետագա աշխատանքների համակարգմանը վերաբերող կազմակերպչական և տեխնիկական մի շարք հարցեր:
ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդմամբ՝ հստակեցնելով ստեղծված Աշխատանքային խմբի նպատակները՝ փաստվել է, որ սպասվող բարեփոխումների շուրջ անհրաժեշտ է հասնել քաղաքական կոնսենսուսի, ինչն էլ պետք է երաշխավորի ընտրական լավագույն համակարգ ունենալու ցանկությունը:
ՀՀ Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է ՀՀ կառավարության հետ աշխատել փոխհամաձայնեցված և փոխգործակցությամբ: Այս առնչությամբ Աշխատանքային խմբի անդամները ՀՀ ԱԺ նախագահին առաջարկել են իրենց անունից պաշտոնապես դիմել ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ ակնկալելով, որ Կառավարությունը կստեղծի երեք հոգուց բաղկացած լիազոր ներկայացուցիչների խումբ, որն էլ հետագայում կաշխատի խորհրդարանական աշխատանքային խմբի հետ:
Որոշվել է, որ մինչև առաջին նիստն Աշխատանքային խմբի անդամները պետք է ներկայացնեն իրենց տեսլականն ընտրական օրենսդրության բարեփոխումների մասին:
Արա Բաբլոյանն առաջարկել է Աշխատանքային խմբի աշխատանքները համակարգել և սպասվող նիստերը վարել ռոտացիոն սկզբունքով: Առաջարկն ընդունվել է:
Աշխատանքային խմբի առաջին նիստը տեղի է ունենալու 2018 թվականի հուլիսի 4-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Ազգային ժողովում: Առաջին նիստի նախապատրաստական աշխատանքները համակարգելու է Աշխատանքային խմբում ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
- ԸՕ փոփոխություններով զբաղվող աշխատանքային խումբն փակ նիստ է անցկացնում
- ԸՕ նախագծի վերաբերյալ առաջարկները շատ տրամաբանական են. Ռուստամյան
- ԱԺ 4 խմբակցությունները պատրաստակամ են սկսել քննարկումներ ԸO փոփոխությունների շուրջ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին