Շերը Թրամփի պատճառով ստիպված տավարի լեզու է կերել
Ջեյմս Կորդենի գիշերային «Ճշմարտություն կամ ստամոքս» շոուի ժամանակ ամերիկյան հայտնի փոփ-երգչուհի բուսակեր Շերը ստիպված տավարի լեզու է կերել, երբ հաղորդավարը խնդրում է նրան ինչ-ոչ լավ բան ասել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին։
«Հնարավո՞ր է նրան որևէ հաճոյախոսությունն անել։ Նա որևէ լավ բան չունի»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝ ասել է Շերն ու սեղանից վերցրել տավարի լեզու և կերել։
Օրեր առաջ Շերը քննադատել էր Թրամփի՝ անօրինական փախստականներին երեխաներից բաժանելու քաղաքականությունը և խոստացել, որ կարող է իր տուն անչափահասների ապաստանել։
Կորդենի շոուին հայտնիներին խնդրում են անկեղծ որևէ բան ասել կամ սեղանից վերցնել և ուտել ինչ-որ զզվելի բան։