ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամներից Արմեն Լամբարյանն ազատվել է կալանքից
ՊՊԾ գունդը գրաված խմբի 11 անդամների գործով կալանքի տակ գտնվող Արմեն Լամբարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվեց: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Արտուշ Գաբրիելյանի, դատավարության մասնակիցներին տեղեկացրել է, որ ստացվել է Արմեն Լամբարյանի դատաբժշկական հետազոտության արդյունքները, որը և հրապարակվել է:
Համաձայն փորձաքննության եզրակացության՝ Արմեն Լամբարյանը հրազենային վնասվածքի հետևանքով ստացել է բազմաթիվ հիվանդություններ՝ քայլքի ֆունկցիոնալ խանգարում, նկատվում է ձախ վերջույթի 6 սմ բացարձակ կարճություն, իսկ ձախ ազդրի մեջ առկա են մետաղական մարմիններ։
Բացի թվարկվածը, Լամբարյանի մոտ առկա են նաև նյարդաբանական որոշակի հիվանդություններ, որոնց պատճառով նա բուժհսկողություն կարիք ունի։
Ըստ աղբյուրի, Լամբարյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդել է իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված կալանավորման որոշումը վերացնել կամ ընտրել այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչել։
Պաշտպանի միջնորդությանը չի առարկել նաև դատախազը:
Դատարանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, բավարարել է պաշտպանի միջնորդությունը, և կալանքը փոխարինվեց գրավով, իսկ գրավի չափ է սահմանվել 500 000 ՀՀ դրամը:
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ-ի գնդի գործով ձայնագրություններ. «Հիմա ներում-բեկում չկա, ծեծեք, ջարդեք դավաճաններին Նիկոլից սկսած…»:
- ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամներից Հովհաննես Հարությունյանն ազատ է արձակվել
- ՊՊԾ գնդի գրավման գործով անցնող Արամ Մանուկյանն ազատ արձակվեց
- ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արամ Հակոբյանը ազատ արձակվեց
- ՊՊԾ գնդի գրավման գործով ևս մեկ ամբաստանյալ ազատ արձակվեց
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Տիգրան Սարգսյանն ազատ է արձակվել