Պուշկովը պատասխանում է Կիկաբիձեին
ՌԴ Տեղեկատվական քաղաքականության դաշնային խորհրդի հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը իր թվիթերում գրել է, որ վրացի դերասան ու երգիչ Վախթանգ Կիկաբիձեն չէր հասնի հաջողության, եթե լիներ Խորհրդային միությունը:
«Կիկաբիձեն» դարձավ այն, ով այժմ կա, միայն ԽՍՀՄ-ի շնորհիվ: Այլապես նա կլիներ քիչ ճանաչելի երգիչ Եվրոպայի ծայրամասում»,-համոզված է նա:
Սենատորը ավելի է առաջ գնացել դերասան-երգչի բնութագրի մեջ. «Կիկաբիձեն տարիներ է հավաքել, բայց ոչ՝ իմաստություն»:
Բանն այն է, որ մինչ Պուշկովի գնահատականը Կիկաբիձեն հայտարարել էր, որ շատ էր ուրախացել, երբ փլուզվել էր ԽՍՀՄ-ն: Նա պատմել էր, որ այդ առիթով «սեղան էր գցել», սեղանակիցները լավ հարբել ու տարբեր պատմություններ էին պատմում: Կիկաբիձեն նաև ասել էր, որ ինքը զգացել է ԽՍՀՄ-ի ճեղքումը և որ Ռուսաստանը գնում է նույն ուղիով:
Նշենք, որ «Եվրոպայի» հիշատակումը և ԽՍՀՄ փլուզումը այդքան սրտին մոտ ընդունելը խոսում են հենց Պուշկովի մասին՝ նա կրում է վիրավորանքը Եվրոպայից ու ԽՍՀՄ-ը ընկալում է որպես Ռուսաստան:
Ինչ վերաբերում է ԽՍՀՄ փլուզմանն ու անդամ-հանրապետությունների անկախացմանը՝ պիտի նշել, որ միայն Կիկաբիձեն չէր, որ տոնում էր սեփական երկրի անկախացումը:
Հիշեցնենք նաև, որ 2008 թվականի օգոստոսից Կիկաբիձեն հրաժարվել էր Ռուսաստանում իր ելույթներից՝ կապված հօգուտ Հարավային Օսիայի ՌԴ պատերազմի ներգրավման և Մոսկվայի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչման հետ:
Բացի այս Կիկաբիձեն հրաժարվել էր Ժողովուրդների բարեկամության շքանշանից, որը նրան էր հանձնել ՌԴ նախագահը: