Սիրիան Ինտերպոլին և ՅՈՒՆԵՍԿՕ-ին կտա երկրի տարածքից հանված մշակութային արժեքների ցուցակը
Սիրիայի մշակութային ժառանգության և թանգարանների վարչությունն ավարտում է գողացված և Սիրիայի տարածքից հանված արտեֆակտերի ամբողջական ցուցակի կազմումը։ ՌԻԱ նովոստիի հաղորդմամբ, վարչության ղեկավար Մահմուդ Համուդը ասել է, որ ցուցակը տրվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ին և Ինտերպոլին՝ դրանք որոնելու և արագորեն Սիրիա վերադարձնելու նպատակով։
Նա նշել է, որ շարունակում են համագործակցությունը համաշխարհային մշակութային ժառագության պահպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների հետ՝ նպատակ ունենալով պատերազմի տարիներին գողացված արտեֆակտերը հետ վերադարձնել։
Մահմուդ Համուդը նշել է, որ ահաբեկիչները կարողացել է Սիրիայի տարածքից դուրս հանել երկրի մշակութային ժառանգության բազմաթիվ նմուշներ։
Հարակից հրապարակումներ`
- Ժնևում առգրավվել են Պալմիրայից առևանգված հնագույն արտեֆակտներ
- Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի կողմից ոչնչացված արտեֆակտերի «վերականգնված» տարբերակները՝ Կոլիզեումում
- Աճուրդային տները վստահեցնում են՝ չեն վաճառում Սիրիայից հանված արտեֆակտեր
- Սիրիական հնագիտական արտեֆակտերը հայտնաբերվել է Հորդանանի տարածքում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին