Վախթանգ Կիկաբիձեն կանխատեսում է Ռուսաստանի փլուզումը
Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ, դերասան, երգիչ Վախթանգ Կիկաբիձեն պատմել է Խորհրդային Միության նկատմամբ ատելության մասին։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, նրա հետ հարցազրույցը հրապարակվել է Deutsche Welle –ում։
Նրա խոսքով, երբ 1991 թվականին ԽՍՀՄ-ն փլուզվեց, նա շատ է ուրախացել և սեղան է գցել։
«Դա, իհարկե, շոկ էր, բայց մենք արդեն զգում էինք, որ դա պետք է տեղի ունենա։ Բայց միևնույն է, եթե այդ կաթսայում եփվում ես ամբողջ կյանքում, դժվար է պատկերացնել, որ նման հսկայական մեքենան կարելի է այդպես քարուքանդ անել»,-ասել է նա։
Կիկաբիձեն հավելել է, որ իր կարծիքով Ռուսաստանը կարող է կրկնել այդ ճակատագիրը։ Արտիստն ընդգծել է, որ ատում է Խորհրդային Միության զինանշանը՝ մուրճն ու մանգաղը։
«Ինչպիսի ուղեղի կառուցվածք պետք է ունենաս, որ երկրի համար նման զինանշան հորինես։ Այդ ամենը կապված էր, կներեք արտահայտությանս, այդ հսկայական երկրի խայտառակ կյանքի հետ։
Սակայն, ամեն դեպքում, մարդիկ այն ժամանակ միմյանց ավելի շատ էին հարգում»,- նշել է Կիկաբիձեն։
Դերասանը, ով Ռուսաստան չի գնացել 2008 թվականի Հարավային Օսիայի զինված հակամարտությունից հետո, ասել է, թե որ դեպքում է կրկին պատրաստ այցելել ՌԴ։
«Հարցազրույցներից մեկում ասել եմ, որ պատրաստ եմ գալ Ռուսաստան, եթե այդ «բասկետբոլիստները»՝ Պուտինն ու Մեդվեդևը, հեռանան քաղաքականությունից։ Ես շատ եմ սիրում այդ երկիրը։ Այնտեղ կարողանում են երգեր լսել, կինո նայել»,- պարզաբանել է արտիստը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին