Հայաստանում առաջին անգամ հակակարկտային և կարկտապաշտպան ցանցեր կարտադրվեն
Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն, երեք տարի ժամկետով հետաձգվեց «ՎԱԲԱ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում 2018 թվականի հունիսի 19-ից մինչև 2019 թվականի հունիսի 19-ը ներառյալ ներմուծվող ապրանքների՝ մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը:
Ներդրումային ծրագրի շրջանակում Լոռու մարզի Վանաձոր քաղաքում «ՎԱԲԱ» ընկերությունը նախատեսում է կազմակերպել գյուղատնտեսական նշանակության հակակարկտային ցանցերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման ողջ համակարգի արտադրություն։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը կատարելու է 2,25 մլրդ դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 102,9 մլն դրամ։ Արդյունքում, ըստ նրա, կստեղծվի 24 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2018-2020 թվականները 320 հազար դրամ:
Նախարարը նշեց նաև, որ Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվում նման արտադրություն, ինչը կարևոր է գյուղատնտեսության ոլորտում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք այս որոշմամբ կառավարությունը նպաստո՞ւմ է, որ հակակարկտային ցանցերի գներն ավելի մատչելի լինեն գյուղացիական տնտեսությունների համար: Նախարարն ասաց՝ ակնկալվում է, որ տեղի կունենա գների նվազում:
Արծվիկ Մինասյանը նաև հույս հայտնեց, որ առաջիկայում նոր կազմակերպություններ մուտք կգործեն այս շուկա, քանի տվյալ ոլորտը չափազանց կարևոր է:
Հարակից հրապարակումներ`
- Վանաձորում կառուցվում է կարկտապաշտպան ցանցերի գործարան
- Տոնոյան. Հակակարկտային պաշտպանության հրթիռային համակարգի ներդրումը սկսելու է մարտի վերջին
- Հակակարկտային նոր հրթիռային կայանները շուտով կլինեն Հայաստանում
- Հակակարկտային կայանքներից կատարվել է 993 կրակոց
- Հակակարկտային կայանքներով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 3 ամպ
- Գյուղնախարարը հույս ունի, որ Հայաստանում հակակարկտային ցանցեր կարտադրեն
- Բերբերյան. Հակակարկտային պաշտպանության համար նախատեսված գումարներն օգտագործվել են ոչ նպատակային
- Վարչապետ. Անհասկանալի է՝ ինչո՞ւ ենք միջոցներ ծախսում ցածր արդյունավետությամբ հակակարկտային կայանների վրա
- Արարատի մարզում նոր հակակարկտային կայաններ կտեղադրվեն
- Արմավիրում կտեղադրվի ևս 12 հակակարկտային կայան
- Մարզերում գործի է դրվել 50 հակակարկտային կայան
- Մի քանի մարզերում գործի են դրվել հակակարկտային կայանները
- Լոռու և Տավուշի հակակարկտային կայանններից ութ հազարից ավելի կրակոցներ են իրականացվել
- Լոռու մարզի մի քանի համայնքներում հակակարկտային կայաններից 2885 կրակոց է իրականացվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին