Հայաստանում պաղպաղակի, կաթնաշոռի և մածունի արտադրությունը զգալի աճել է
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին հանրապետությունում արտադրվել է 2 245.4 հազար լիտր պաղպաղակ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30.1%-ով:
Նշված ժամանակահատվածում 58.8%-ով էլ աճել է կաթնաշոռի արտադրության ծավալը: Եթե 2017թ-ի հունվար-ապրիլին հանրապետությունում արտադրվել է 283.7 տոննա կաթնաշոռ, ապա 2018թ-ի չորս ամիսներին՝ 450.5 տոննա:
Ըստ ԱՎԾ-ի՝ աճել է նաև մածունի արտադրության ծավալը: Մասնավորապես, մածունի արտադրությունն այս տարվա հունվար-ապրիլին կազմել է 24.3%-ով՝ կազմելով 2 291.7 տոննա մածուն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան