Մարուքյան. Կուտակային կեսանթոշակային համակարգի բարեփոխումների էջը փակված չէ
«Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը, մենք էլ չենք ստորագրելու կուսակցությունից հեռանալու մասին դիմումը»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտնեց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով՝ կուսակցության դիրքորոշումը համընկնում է վարչապետի դիրքորոշման հետ։
Մարուքյանը հայտնեց նաև, որ կուտակային կեսանթոշակային համակարգի վերաբերյալ իրենց հայտարարությունները շարունակում են մնալ ուժի մեջ. «Համակարգի բարեփոխումների էջը փակված չէ և մենք շարունակելու ենք դրա շուրջ քննարկումները։ Օրենքի նախագծի փաթեթ կներկայացվի խորհրդարան։ Ամեն բան անելու ենք, որ համակարգը քաղաքացիների պահանջներին բավավարի»։
Հարակից հրապարակումներ`
- Մանե Թանդիլյան. Ես պատրաստ եմ շարունակել նախարարի պաշտոնում իմ գործունեությունը
- «Լինել, թե չլինել սկզբունքային»՝ Մանե Թանդիլյանը կշարունակի պաշտոնավարել
- ՀՅԴ. «Միֆեր և իրականություն՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին»
- «Կուտակային կենսաթոշակների մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
- ԱԺ օրակարգում «Կուտակային կենսաթոշակների մասին» նախագիծն է
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում