Աճուրդում չեն կարողացել վաճառել Մոցարտի ձեռագիրը
Ֆրանսիական Ader Nordmann աճուրդային տունը չի կարողացել վաճառել Մոցարտի եզակի ձեռագիրը։ Որևէ մեկը չի ցանկացել գնել 1786 թվականին գրված «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայի պարտիտուրի մի մասը։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, սպասվում էր, որ այն կվաճառվի 400-500 հազար եվրոյով։ Չնայած նրան, որ փորձագետները այդ լոտը գնահատել էին «հիանալի», որևէ մեկը չի ցանկացել դրա համար վճարել կես միլիոն եվրո։
Փորձագետն ասել է, որ Մոցարտի արվեստի գնահատողների համար այդ ձեռագիր չորս էջը մեծ նշանակություն ունեն, քանի որ հստակ ցույց է տալիս, թե ինչ ուղղությամբ է գնացել Մոցարտի ստեղծագործական գործունեությունը, ինչպիսի գաղափարներ է ունեցել օպերայի վերջին տեսարանի ստեղծման ժամանակ։