ՎիվաՍել-ՄՏՍ-ից սմարթֆոն գնողը դարձել է նաև խաղարկված՝ «Kia Rio X-line» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր
ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է հաճելի անակնկալներ մատուցել հասարակությանը: Հերթականը եղել է «Kia Rio X-line» մակնիշի ավտոմեքենայի խաղարկությունը, որի ամբողջ ընթացքը, ուղիղ հեռարձակման ռեժիմով, մայիսի 24-ին ցուցադրվել է ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունից հայտնում են, որ շահավետ պայմաններով սմարթֆոն գնած քաղաքացիներից մեկը՝ Վահե Գրիգորյանը, դարձել է նաև «Kia Rio X-line» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ընկերության գլխամասային մասնաշենքում նրան է հանձնել ավտոմեքենայի բանալիները:
«Ավտոմեքենայի խաղարկության հնարավորությունը չէր սահմանափակվել միայն մեր բաժանորդների շրջանում: Այն գործում էր կոնկրետ ժամանակահատվածում մեր սպասարկման կենտրոններից սմարթֆոն գնած ցանկացած գնորդի նկատմամբ: Կարող ենք արձանագրել, որ անակնկալը հաջողվել է. հարմարավետ պայմաններով գնված հեռախոսը միակ ձեռքբերումը չի եղել: Շնորհավորում ենք ավտոմեքենայի սեփականատեր դարձած հաճախորդին՝ մաղթելով միայն հաճելի զանգեր»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Աղբյուըր հիշեցնում է, որ գարնանային տոների կապակցությամբ, մարտի 7-ից ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կազմակերպել էր 39 900 դրամ և ավելի արժողությամբ սմարթֆոնների վաճառք և հայտարարել դրան հաջորդող անակնկալի՝ ավտոմեքենայի խաղարկության մասին:
Ընկերության սպասարկման կենտրոններից սմարթֆոն գնած քաղաքացիները նախապես տեղեկացվել են խաղարկության անցկացման կարգի և կանոնների մասին: Ըստ այդմ, խաղարկության են մասնակցել ոչ թե քաղաքացիները, այլ այն սմարթֆոնների IMEI (նույնականացման) կոդերը, որոնք նախատեսված ժամկետում գնվել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման բոլոր կենտրոններից՝ ապառիկ կամ կանխիկ եղանակով: Խաղարկությունը կազմակերպվել է ծրագրային ապահովմամբ: Հաղթող՝ 356389081758754 IMEI կոդն ընտրվել է պատահականության սկզբունքով:
Խաղարկված ավտոմեքենայի մասին ծանուցման և այն քաղաքացուն հանձնելու գործընթացն իրականացվել է նախապես հայտարարված և հրապարակայնացված կանոններով: Ավտոմեքենայի սեփականատեր դառնալու լուրը քաղաքացուն է հայտնվել հեռախոսազանգով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին