Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումները սկսելու է ՊՆ-ից. Դավիթ Սանասարյան
ՀՀ պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ առայժմ կառուցվածքային խնդիրներ են լուծում, իսկ դրանից հետո կսկսեն աշխատանքները:
Նրա խոսքով՝ ծառայությունը վերահսկողական առաջին ու հիմնական լիազորությունները իրականացնելու է Պաշտպանության նախարարությունում:
Լրագրողի հարցին, թե ինչո՞ ւ հենց ՊՆ, Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Իմ ինֆորմացիաների հետ է կապված»:
Նա խորհուրդ տվեց մի քիչ էլ սպասել. «Սպասեք և կտեսնեք»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում