
Մեսիի մայրը պատմել է որդու տառապանքների մասին
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեոնել Մեսիի մայրը՝ Սելիյա Կուչիտին պատմել է, որ որդին շատ է մտահոգվում իր հասցեին հնչող քննադատություններից։ Նրա խոսքով՝ ֆուտբոլիստը սրտին մոտ է ընդունել աշխարհի Իսլանդիայի հետ խաղի ձախողումը (1:1), որի ընթացքում նա չի կարողացել իրացնել 11 մետրանոցը։
«Մենք տեսել ենք թե նա ոնց էր արտասվում, ողջ ընտանիքը տառապում էր դրանից։ Այդ ամբողջ քննադատությունը ցավ է առաջացնում։ Ես ամեն ինչ կտայի, որպեսզի այս մունդիալը նրանը լինի»,- «Իզվեստիա»-ի փոխացմամբ՝ ասել է Մեսիի մայրը։
Կնոջ խոսքով՝ իր որդուց շատ են սպասելիքները՝ քանի որ նրան «շատ են սիրում», ուստի ցանկացած ձախողում վերածվում է քննադատության:
Հարակից հրապարակումներ`
- Մեսսին Forbes-ի վարկանիշային ցուցակում եկամուտների չափով գերազանցել է Ռոնալդուին
- Մարադոնան խորհուրդներ է տվել Մեսիին
- Նեյմարի և Մեսիի գոլերը կօգնեն քաղցած երեխաներին
- «Ոսկե խաղակոշիկ»-ին հավակնում են Սալահն ու Մեսին
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին