ՊՆ խոսնակ. Հովիվների թիկունքում սողեսող առաջ գալով մարտական խնդիր չեն լուծում
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ Նախիջևանում իրականացրած աշխատանքների ու Լաչին տանող ճանապարհը վերահսկելու մասին հայտարարությանը ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքեց: Այն «շնորհավորանք» էր՝ ուղղված նախարարին, սպառնալիք՝ ադրբեջանցի հովիվներին ու հողագործներին:
Հասկանալու, թե ի՞նչ էր նշանակում Հովհաննիսյանի հայտարարությունը, Panorama.am-ը զրուցեց ՊՆ խոսնակի հետ:
Panorama.am-Պարոն Հովհաննիսյան, երեկ դուք գրեցիք, որ ադրբեջանցի հովիվների ու հողագործների գործունեությունն այլևս վտանգված է: Դա ի՞նչ է նշանակում:
Արծրուն Հովհաննիսյան-Դա նշանակում է, որ ադրբեջանական բանակն իրենց հովիվների ու հողագործների թիկունքում պահ մտնել այլևս չի կարող:
Panorama.am-Այսի՞նքն, հայկական կողմը պատասխանո՞ղի դերում է հանդես գալու, նախահարձա՞կ է լինելու…
Արծրուն Հովհաննիսյան-Չէ: Եկեք շատ չմանրամասնեմ, թե ինչ է անելու հայկական կողմը: Հայկական կողմը զգուշացնում է, որ հովիվների թիկունքում, պահ մտած, սողեսող երկու մետր առաջ գալով, մարտական խնդիր չեն լուծում: Իսկ հետայսու վտանգվելու է նաև իրենց զորքը, իրենց հովիվների ու հողագործների կյանքը:
Panorama.am-Ճի՞շտ հասկացա, ամեն դեպքում նախկինի համեմատ հովիվներն առաջ են եկել, հետևից էլ՝ զո՞րքը:
Արծրուն Հովհաննիսյան-Չէ: Ադրբեջանցի հովիվները նախկինում ավելի առաջ էին գալիս, ավելի ազատ էին, մինչև մեր դիրքերի տակ գալիս արածացնում էին:
Հարակից հրապարակումներ`
- Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանցի հողագործների և հովիվների գործունեությունն այլևս վտանգված է
- «Ռուսաստանը պրոբլեմներ չպետք է ստեղծի, որովհետև մենք պահանջելու ենք մեր ունեցածը՝ Նախիջևանը»
- Հայկական կողմն ի վերջո պետք է զբաղվի Նախիջևանի հարցով՝ «իր մեծ եղբոր հետ». քաղաքագետ
- Նախիջևանի սահմանին տեղի ունեցող գործընթացների մասին ՀԱՊԿ մեր գործընկերները պետք է տեղեկացված լինեն. Աշոտյան
- Նախիջևանը հայ ազգի պարանոցն է, պետք է լուրջ վերաբերվել. քննարկում
- ԱԳ փոխնախարարը՝ Նախիջևանում ադրբեջանական զորքերի տեղաշարժի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան