Արցախյան հիմնախնդրի հարցում ԱՄԷ-ի դիրքորոշումը խաղաղ լուծումն է. Ջասիմ Մուհամմադ Ալ Կասեմի
«Արցախյան հիմնախնդրի հարցում մեր դիրքորոշումը խաղաղ լուծումն է: Մենք մշտապես կողմ ենք, որ ցանկացած հիմնախնդիր լուծվի խաղաղ ճանապարհով՝ լինի մեր, թե այլ տարածաշրջանում: Իհարկե, ցանկանում ենք, որ գա մի օր, երբ այս խնդիրը լուծում ստանա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասեմին:
Panorama.am-ի թղթակցի հարցին՝ ինչպե՞ս կգնահատի ՀՀ նոր իշխանությունների հետ փոխգործակցության մակարդակը, դիվանագետը պատասխանեց, որ հարաբերությունները չեն փոփոխվի:
«Ինչ կառավարություն էլ գա, մեր համագործակցությունը ժողովրդի և հասարակության հետ է»,- ասաց Ալ Կասեմին՝ հիշեցնելով, որ այս տարի լրանում է Հայաստանի և ԱՄԷ-ի միջև դիվանագիտական հարաբերություննունն 20-ամյակը։
«Մեր հարաբերությունները Հայաստանի հետ չեն փոխվի, դրանք շարունակական են և զարգացող: Հայաստանում փոփոխությունները բացառապես ներքին փոփոխություններ են և վերաբերում են միայն հայ ժողովրդին: Մենք համագործակցում ենք այն կառավարության հետ, որին ընդունում է հայ ժողովուրդը: Գնահատում ենք երկու երկրների միջև համագործակցությունը»,- շեշտեց Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպանը:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը