Ալժիրը դպրոցական քննությունների շրջանում անջատում է ինտերնետը
Ալժիրի իշխանությունները դպրոցական քննությունների ընթացքում ամբողջ երկրում անջատում են համացանցը: «Բի-բի-սի»-ի ռուսական ծառայությունը գրում է, որ այդպիսով նրանք հույս ունեն կանխել պատասխանների արտագրությունը։
Համացանց մուտք գործելը, այդ թվում՝ բջջային կապով, կանջատվի միջնակարգ դպրոցներում ավարտական յուրաքանչյուր քննությունից մեկ ժամ անց, որպեսզի աշակերտները չկարողանան գաղտնի նայել պատասխանները և ուրիշներին հայտնել հարցերի մասին:
Անջատումները կշարունակվեն մինչև հունիսի 25-ը:
Ալժիրի կրթության նախարար Նուրիա Բենգաբրիտը թերթերից մեկի հետ հարցազրույցում հայտնել է, որ քննությունների շրջանում «Ֆեյսբուքն» ամբողջ երկրում կարգելափակվի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները