ԸՕ նախագծի վերաբերյալ առաջարկները շատ տրամաբանական են. Ռուստամյան
«Ընտրական օրենսգրքի հետ կապված հարցերի լայն սպեկտոր կա, որ պետք է քննարկել, բնականբար մենք պատրաստ ենք դրանց՝ նկատի ունենալով նախորդ ընտրություններում արձանագրված այն բացթողումներն ու մտահոգությունները, որոնք բարձրաձայնվել են»,- Ազգային ժողովում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով՝ կարևորագույն հարցը, որ մնում է, ռեյտինգային տարածքային համակարգի փոփոխությունն է. «Մենք ընդհանրապես ռեյտինգից հրաժարումի հարցը չէ, որ դնում ենք, այլ ռեյտնիգի կիրառումն անձնավորված, դասական տրամաբանության մեջ իրականացնելու կողմնակից ենք, ինչն իրենից ենթադրում է բաց ցանկերով քվեարկություն՝ ամբողջ հանրապետությունով մեկ: Սա ամենաժողովրդավարականն է»:
Նրա կարծիքով՝ այս կերպ ժողովուրդը կորոշի, թե մանդատները կուսակցության մեջ ում պետք է տրվի:
Լրագրողների դիտարկմանը՝ թե Հանրապետականը կզիջի՞ դիրքերը՝ ռեյտինգային իր տարբերակից հրաժարվելով, դաշնակցական պատգամավորը պատասխանեց. «Կարծում եմ, որ այս հարցում,եթե ՀՀԿ-ն ցանկանա պահպանել նույն պահանջը, կհայտնվի մեկուսացման մեջ: Չեմ կարծում, որ սա իրենց համար էլ նախընտրելի է: Այն ինչ որ մենք ենք առաջարկում, կարող է նաև հանդիսանալ ընդունելի բոլորի համար: Ի վերջո ռեյտինգայինց ամբողջությամբ չենք հրաժարվում, այլ դասական ռեյտինգային ենք կիրառում, որն ամբողջ աշխարհում ավելի ժողովրդավար է համարվում: Այսինքն՝ ընտրությունն անձի հետ կապված կատարվում է ամբողջ հանրապետությունով, ոչ թե առանձին վերցված տարածքով»:
Ռուստամյանը հավելեց, որ ԸՕ նախագծի վերաբերյալ առաջարկները շատ տրամաբանական են:
Հարակից հրապարակումներ`
- Ընտրական բարեփոխումները պետք է իրականացվեն քաղաքական համաձայնությամբ, հանրային ներգրավվածությամբ. Աշոտյան
- ԱԺ 4 խմբակցությունները պատրաստակամ են սկսել քննարկումներ ԸO փոփոխությունների շուրջ
- Վարչապետը որոշում է ստորագրել ԸՕ բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին