Կառավարությունն ուժը կորցրած ճանաչեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ը հավատարմագրային կառավարման հանձնելու որոշումը
Կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել իր կողմից 2017 թվականի օգոստոսի 24-ին ընդունված «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» և ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման ծրագիրը հաստատելու մասին» որոշումները:
Պայմանագրի խմբագրված տարբերակը Հիմնադրի և Հավատարմագրային կառավարչի միջև չի ստորագրվել և այն ուժի մեջ չի մտել, քանի որ Հիմնադիրն այլևս մտադիր չէ շարունակել աշխատանքները` ԲԷՑ-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքները Հավատարմագրային կառավարչին կառավարման հանձնելու գործընթացը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սկսելու և իրականացնելու ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ը «Տաշիր»-ին հավատարմագրային կառավարման հանձնելու որոշումն ուժը կորցրած կճանաչվի
- «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ի հավատարմագրային կառավարումը դադարեցված է. նախարար
- Էներգետիկ ոլորտի 2 հիմնական ցանցերը չպետք է պատկանեն նույն սեփականատիրոջը. վարչապետ