Իրանում կանայք 39 տարվա ընդմիջումից հետո օրինական ձևով ֆուտբոլ դիտել են մարզադաշտում
Իրանում կանայք տղամարդկանց հետ միասին կարող են դիտել ֆուտբոլային խաղը։ Իրանի իշխանությունները հանել են արգելքը։ Վեստի.ռու-ն գրում է, որ 1979 թվականից հետո առաջին անգամ կանայք հնարավորություն են ստացել օրիանական դիտել ֆուտբոլ մարզադաշտում։
Դա տեղի է ունեցել է Թեհրանում, որտեղ տեղի մարզադաշտերից մեկում կազմակերպվել էր ուղիղ միացում՝ ֆուբոլի աշխարհի առաջնության՝ Իրան-Իսպանիա (0։1) խաղը։ Նրանք մարզադաշտ միանգամից չեն կարողացել մուտք գործել. նախ նրանց մերժել են մուտքի մուտ, բայց երբ երկրպագուհիները նստացույց են արել, նրանց համար մուտքը բացել են։
Իրանցի կանայք իրավունք չունեն գնալ մարզադաշտ կրոնի հետ կապված խիստ սահմանափակումների պատճառով։ Նախկինում, շատ կանայք, ովքեր ցանկանում էին մարզադաշտ գնալ՝ խաղը դիտելու, հիմնականում հանգվում էին տղամարդկանց նման։