ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է արդիականացված POS-տերմինալներ և առևտրային կետերի շուրջօրյա հեռախոսային խորհրդատվություն
ՎՏԲ-Հայաստան Բանկը շահագործման է հանձնել տեխնոլոգիապես արդիականացված POS-տերմինալների և հատուկ օժանդակ սարքավորումների նոր սերունդ, որը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին կատարել անհպում եղանակով և առանց PIN-կոդի մուտքագրման քարտային վճարումներ, ինչն առավելագույնս պարզեցնում է վճարման գործընթացը:
Բակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ակնթարթորեն իրականացնել անկանխիկ վճարում ընդամենը POS-տերմինալին քարտի մեկ հպումով կարելի է ցանկացած առևտրի կետում, որտեղ տեղադրված է ՎՏԲ-Հայաստան Բանկի POS-տերմինալ հետևյալ ցանկից։ Անհպում քարտերով գործարքները չեն պահանջում PIN-կոդի մուտքագրում մինչև 10.000 ՀՀ դրամի գործարքների դեպքում, ինչն էլ ավելի է պարզեցնում վճարման գործընթացը:
ՎՏԲ-Հայաստան Բանկն այդպիսով ստեղծել է անհրաժեշտ բոլոր նախադրյալները երկրում անկանխիկ վճարումների զարգացման համար՝ պարզեցնելով ինչպես քարտապանների, այնպես էլ առևտրային կետերի սեփականատերերի կյանքը:
Բացի այդ, 2017 թ.-ի օգոստոս ամսից Բանկը գործարկել է իր առաջին անհպում քարտերը, և այսօրվա դրությամբ Բանկին, հաճախորդների կողմից մեծ պահանջարկի շնորհիվ, հաջողվել է տեղափոխել իր քարտային պորտֆելի ավելի քան 1/3-ն անհպում տեխնոլոգիայով հագեցած քարտերին:
Իսկ առևտրային կետերում, որտեղ տեղադրված են ՎՏԲ-Հայաստան Բանկի POS-տերմինալները, սպասարկման որակը բարձրացնելու նպատակով Բանկը գործարկել է կետերի սեփականատերերի և աշխատակիցների նոր շուրջօրյա խորհրդատվության ծառայություն բոլոր այն հարցերով, որոնք կապված են ինչպես վճարային քարտերի, այնպես էլ POS-տերմինալների սպասարկման հետ: Տվյալ նորարարությունը կօգնի առևտրային կետերի աշխատակիցներին սպասարկել վճարային քարտերն ավելի վստահ, քանի որ Բանկի Կոնտակտային կենտրոնի աշխատակիցները պատրաստ են տրամադրել մասնագիտական օգնություն:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ «Վահանաձև գեղձի կովկասյան դպրոց» համաժողովի գլխավոր հովանավոր
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է հերթական շուրջօրյա ինքնասպասարկման գոտին
- ՎՏԲ-Հայաստան Բանկը հերթական անգամ իջեցնում է ոսկյա իրերի գրավով վարկերի տոկոսադրույքները
- ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի ցուցանիշը հասել է 100 մլրդ ՀՀ դրամի
- ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր վարկային պրոդուկտ ուսումնական նպատակների համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավանդների ձևակերպման պահին տոկոսագումարների ստացման հնարավորություն
- ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է բարելավված պայմաններով վարկային գիծ թոշակառուներին
- ՎՏԲ-Հայաստան Բանկն իջեցրել է ապառիկ վարկերի տոկոսադրույքները և բարելավել է վարկերի տրամադրման պայմանները
- ՎՏԲ-Հայաստան Բանկը վերաֆինանսավորում/գնում է վարկեր՝ շահավետ պայմաններով
- ՎՏԲ-Հայաստան Բանկի սպառողական վարկերը դարձել են ավելի հասանելի
- ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է միաժամանակ cash-in և ռեսայքլինգի ֆունցկիաներով առաջին բանկոմատները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին