Տրավոլտայի մասնակցոււթյամբ «Գոթթիի կոդը» ֆիլմը սահմանել է հակառեկորդ
ԱՄՆ-ում վարձույթ է դուրս եկել ամերիկացի գանգստեր Ջոն Գոթթիի մասին կենսագրական դրաման։ filmpro.ru-ի հաղորդմամբ, այն չափազանց անհաջող ֆիլմ է. կինոքննադատների կողմից ոչ մի դրական կարծիք չի հնչել։ Այդպիսով, գլխավոր դերակատար Ջոն Տրավոլտայի մասնակցոււթյամբ ֆիլմը, Rotten Tomatoes կայքում, որը վերլուծում է կարծիքները, ստացել է զրո վարկանիշ։
Սա արդեն Ջոն Տրավոլտայի մասնակցությամբ երրորդ ֆիլմն է, որը Rotten Tomatoes վարկածով հայտվում է վատագույն ֆիլմերի ցուցակում։ Նրա մասնակցությամբ «Ողջ մնալ», «Տես, ով է խոսում 3» և Ջոն Գոթթիի մասին ֆիլմերը որևէ դրական արձագանքի չեն արժանացել և 35 այլ ֆիլմի հետ ընդգրկվել է Rotten Tomatoes կայքի պատմության մեջ ամենացածր վարկանիշ ունեցող ֆիլմերի ցուցակում։
«Գոթթիի կոդը» ֆիլմը հեշտ ճակատագիր չի ունեցել։ Նախագիծն արտադրական փուլ անցել է դեռ 2011-ին։ Մի քանի ռեժիսոր է փոխվել։ Ի վերջո ռեժիսորի դերը ստանձնել է դերասան Քևին Քոննոլլին։ Սա նրա՝ որպես ռեժիսոր, երկրորդ լիամետրաժ ֆիլմն է։
«Գոթթիի կոդը» ֆիլմը պատմում է Ջոն Գոթթի մասին։ Երկար ժամանակ ի շնորհիվ իր խորամանկության և ճարպկության, նա խույս էր տալիս արդարադատությունից։ Նրան կարողացել են դատել միայն 1992 թվականին՝ դատապարտելով ցմահ ազատազրկման։ Նա բանտում անցկացրել է 10 տարի և մահացել 2002-ին։