Գեորգի Ավետիսյանը նշանակվեց սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար
Գեորգի Ավետիսյանը նշանակվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝
Գեորգի Ավետիսյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար»,-ասված է վարչապետի որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Գեորգի Ավետիսյանը նախկինում ՍԱՊԾ Հանրապետական անասնաբուժական ու բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ի լաբորատոր գործունեության ու հասարակայնության հետ կապերի տնօրենի տեղեկալն էր: Նրան ազատել էին աշխատանքից, ինչից հետո դատական կարգով վերականգնել էր իր իրավունքը:
Հարակից հրապարակումներ`
- Դատարանի որոշմամբ Գեորգի Ավետիսյանը կվերադառնա ՍԱՊԾ՝ իր աշխատանքին
- Գեորգի Ավետիսյան. ՍԱՊԾ-ն փլուզված կառույց է