Երևանի ոստիկանապետ է նշանակվել Արտակ Պողոսյանը
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանը: Panorama.am-ին հայտնեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Էդգար Ջանոյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը: Արտակ Պողոսյանը եղել է վարչության պետի տեղակալը:
Նա ՀՀ ոստիկանության խորհրդակցական մարմնի (կոլեգիա) անդամ է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին