«Ժողովուրդ». Էջմիածնում պարզապես բեսպրեդել է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էջմիածնում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո այդ քաղաքում պարզապես բեսպրեդել է: Այնտեղ մշտապես թշնամիներ համարվող երկու կլանների ղեկավարները` Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո) և Մանվել Գրիգորյանը, կալանավորված են, այսինքն` չեզոքացված: Արդյունքում, այժմ քաղաքում թելադրող չեն կարող համարվել նաև նրանց կլանի ներկայացուցիչները կամ մտերիմները: Ու հիմա նրանց փոխարեն նոր «մանվելներ» և «պիպոներ» են ծնվում, արդեն իրենց սեփական կլանը ստեղծում, հարցեր լուծում:
Իրավիճակն ավելի է լրջացել Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականից հետո, երբ այլևս չկա նաև տեղական իշխանությունը, որ կարող է միջամտել: Հիմա, մեր տեղեկություններով, նոր կլան դառնալու հավակնություն են ներկայացնում Սանկտ-Պետերբուրգից վերջերս եկած անձինք, որոնք իրենց մերձավորների միջոցով փորձում են արգելել Մանվել Գրիգորյանի ու Արթուր Ասատրյանի ընտանիքին պատկանող բիզնեսների գործունեությունը: Եվ ինչպես պնդում են մեզ ահազանգած էջմիածինցիները, եթե պետությունը, նոր կառավարությունն իրավիճակն իր ձեռքը չվերցնի ու չկանխի նոր կլանի ստեղծումը, Էջմիածնում ավելի վատ բարքեր կտիրեն, քան առաջ էին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները