«Լիդիան Արմենիա». Բրոնոզյանի փորձագետներն այցելել են Ամուլսար
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հունիսի 21-ին հյուրընկալեl 1 Հ․Բրոնոզյանին և նրա պատվերով Ամուլսարի ծրագրի փաստաթղթերի հիման վրա հետազոտություն կատարած երկու արտասահմանյան փորձագետներին՝ Էնն Մաեսթին և Անդրե Սոբոլևսկուն։
Ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ երեկվա այցելության ընթացքում թե՛ Մաեսթը, թե՛ Սոբոլևսկին հերքել են այն պնդումը, թե Ամուլսարը չի կարող անվտանգ շահագործվել, պարզաբանելով, որ ճիշտ կառավարման մեթոդների կիրառման դեպքում Ամուլսարը կարող է անվտանգ շահագործվել: Բ
«Ամուլսարում թթվային դրենաժի հավանական ռիսկի կառավարման նախագծումն իրականացնող միջազգային ճանաչում ունեցող Global Resource Engineering ընկերության հեղինակավոր փորձագետ Լարրի Բրեքենրիջը ներկայացրեց Ամուլսարում կիրառվելիք մեթոդները և այս պահին իրականացվող լաբորատոր փորձարկումները:
Մասնագիտական քննարկումը և այցելությունը լաբորատորիա հնարավորություն ստեղծեց հյուրերին ավելի լավ պատկերացում կազմելու Ամուլսարում թթվային դրենաժի կառավարման մեթոդների վերաբերյալ: Անդրե Սոբոլևսկին խոսեց այն մասին, որ շատ մանրամասների նոր է ծանոթացել, որոշ հարցերի պատասխաններ ստացել է, որոշ մտահոգություններ դեռ ունի:
Անդրե Սոբոլևսկին խնդրեց լրացուցիչ տեղեկություններ տրամադրել որոշ մանրամասների մասին, որպեսզի ավելի համոզիչ լինի կիրառվող մեթոդների արդյունավետությունը և փարատվեն դեռևս առկա մտահոգությունները: Նա նաև հաստատեց, որ պասիվ մաքրման կայանները կարող են շատ արդյունավետ լինել, բայց դրա համար մեծ մասնագիտական ներուժ է անհրաժեշտ:
էնն Մաեսթը ասաց, որ կարծում է, որ Լիդիանը կարող է բարձրացնել հանքարդյունաբերության նշաձողը Հայաստանում:
«Լիդիան Արմենիան» իր հերթին պարտավորվում է շարունակել թափանցիկ աշխատելաոճը բոլոր շահագրգիռ կողմերի հետ, և բոլոր հետաքրքրվողներին շարունակել ներկայացնել ապացույցներ առ այն, որ Ամուլսարում կիրառվում են իսկապես առաջատար մեթոդներ, որոնք կարող են օրինակ հանդիսանալ Հայաստանում այլ հանքարդյունաբերական ծրագրերի համար»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության ներկայացուցիչները կայցելեն Ամուլսար
- «Լիդիան Արմենիա»-ի տնօրեն. Ակնկալում ենք խնդրի իրավաչափ և շուտափույթ լուծում
- Ամուլսարի ծրագիրը դադարեցնելու հիմքերը. նամակ կառավարությանը
- Գնդեվազցիները փակել են Ամուլսար գնացող ճանապարհը
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին