Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀ ԽՎ նախագահությունը
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտվել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 51-րդ նստաշրջանի աշխատանքը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը:
ԱԺ հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ նստաշրջանի ավարտին Ալբանիայից կառույցի նախագահությունը փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը: Խորհրդանշական մուրճը հանձնվել է պատվիրակության ղեկավարին:
ԱԺ պատվիրակության կազմում են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը, Գևորգ Գորգիսյանը և Վահե Էնֆիաջյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մենք սկզբունքորեն մերժում ենք քաղաքական նախապայմաններ առաջադրելու հնարավորությունը. Շարմազանով
- Շարմազանով. Մենք դեմ ենք բաժանարար գծերին
- Անհրաժեշտ է գիտակցել ինքնորոշման իրավունքի իրացման կարևորությունը. Շարմազանով
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում