«Հրապարակ». Բախումներ ԵԿՄ-ում
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԵԿՄ գրասենյակում հավաքի ժամանակ բախվել են ԵԿՄ Նոյեմբերյանի տարածքային կառույցի ղեկավար Ռաֆիկ Ասլանյանը՝ Նոյեմբերյանցի Մուրոն, և պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը: Մելքոնյանը, ով վաղուց հեռացել է ԵԿՄ-ից, Ազատամարտիկների դաշինքի անդամ է, բայց ԵԿՄ նախագահ դառնալու հավակնություններ ունի, ինչը դուր չի եկել Ասլանյանին։ Նա Մելքոնյանին ասել է, որ նա նույնիսկ ԵԿՄ-ական չէ՝ «միլիցիա» է, իրենից ի՞նչ նախագահ:
Թեժ վեճ է ծավալվել, բանը ձեռնամարտի չի հասել միայն ընկերների միջամտության շնորհիվ: Նիստում որոշել են «հանձնարարել վարչությանը՝ սեղմ ժամանակահատվածում կասեցնել ԵԿՄ նախագահ Մ․ Գրիգորյանի լիազորությունները: Մինչև արտահերթ համագումար կասեցնել ԵԿՄ ֆինանսատնտեսական գործունեությունը։ Մինչև առաջիկա վարչության նիստը՝ հունիսի 24-ը, ԵԿՄ համակարգումը դնել ԵԿՄ վարչության փոխնախագահների վրա»: Ազատամարտիկները որոշել են հետայսու շարժվել Վազգեն Սարգսյանի գաղափարներով: Իսկ համագումար կարող է հրավիրել ԵԿՄ վարչությունը՝ 180 անդամների 2/3-ի համաձայնությամբ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում