Ուրուգվայի հավաքականի հայ երկրպագուն
Ռուսաստանում ընթացող Աշխարհի գավաթի խաղարկությունը դիտելու համար ամենատարբեր երկրներից մեծ թվով երկրպագուներ են ժամանել այնտեղ։
Life.ru-ն առանձնացրել է հայատանի ֆուտբոլասեր Արամայիս Ասարյանի հետաքրքիր պատմությունը։ Նա այս առաջնությունում երկրպագում է Ուրուգվայի ազգային հավաքականին։ Նրան հաջողվել է Ուրուգվայ-Սաուդյան Արաբիա հանդիպման տոմս ձեռք բերել։ Այդ խաղին նա գնացել է Հայաստանի դրոշը ձեռքին, որի վրա գրված է եղել «armenios contigo», ինչը թարգմանաբար նշանակում է «հայերը ձեզ հետ են»։
Կայքի հետ զրույցում Արամայիսը պատմել է, որ սա հարգանքի նշան է այն երկրին, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
«Ուրուգվայցի երկրպագուներ են մոտեցել ինձ, լուսանկարվել հետս»,- ասել է երկրպագուն։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները խնդրում են փոխել մարզիչին
- Աշխարհի գավաթ 2018. Բրազիլիան կհանդիպի Կոստա Ռիկային
- Մեսիի մայրը պատմել է որդու տառապանքների մասին
- Ռոնալդուն գլխավորում է աշխարհի խաղերի ռմբարկուների ցուցակը
- Աշխարհի գավաթ 2018. Այսօր կպայքարեն H և A խմբի թիմերը
- Աշխարհի գավաթ 2018. Այսօրվա հանդիպումները
- Աշխարհի գավաթ 2018. Ֆրանսիան հաղթեց Ավստրալիային
- Ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումները հեռարձակվում են նաև Կարապի լճում տեղակայված մեծ էկրանից
- Աշխարհի գավաթ 2018. Այսօրվա հանդիպումները