Մեկ օրում՝ 12 ՃՏՊ, 24 մարդ տուժել է
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 21-ից 22-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 33 դեպք։
Մասնավորապես՝ խարդախության և յուրացման կամ վատնման 8-ական, անձնական ունեցվածքի գողության 6, մարմնական վնասվածք հասցնելու 5, խուլիգանության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, հարկերից խուսափելու ու թմրամիջոցի հայտնաբերման 1-ական դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 և խարդախության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում