2011-ից առ այսօր ՊԲ ձեռնարկած կանխարգելիչ միջոցառումների արդյունքում շարքից հանվել է թշնամական 22 անօդաչու թռչող սարք. Սենոր Հասրաթյան
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը սկսել է անօդաչու թռչող սարքեր կիրառել 2011 թվականից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։
«Այդ պահից առայսօր ՊԲ-ի կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում շարքից հանվել է թշնամական 22 անօդաչու թռչող սարք, որից մեկը 2011թ. սեպտեմբերի 12 -ին՝ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում, 20-ը՝ 2016թ. ապրիլի 2-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, իսկ 1-ը ապրիլյան գործողություններին հաջորդած ժամանակաընթացքում:
Նույն ժամանակահատվածում ՊԲ-ն կորցրել է 3 ԱԹՍ»,- գրել է Սենոր Հասրաթյանը: