
Քաղաքագետ. Պետական մարմինները պետք է պարզեն ո՞վ է Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռներ վաճառել
Այսօր հայտնի է դարձել, որ ադրբեջանական ռազմաօդային ուժերը ձեռք են բերել ամերիկյան արտադրության Բելլ 412 ուղղաթիռներ, որոնք կցուցադրվեն շքերթի ժամանակ։
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ըստ ամերիկյան օրենսդրության ԱՄՆ-ն իրավունք չունի զենք վաճառել հակամարտող կողմերին։
«Մեր ԱԳՆ-ն, ՊՆ-ն, ԱԽՔ-ը, ինչպես նաև ԱՄՆ-ում գործող կազմակերպությունները շտապ պետք է միջոցներ ձեռնարկեն պարզելու համար, թե ով է վաճառել կամ վերավաճառել ուղղաթիռները Բաքվին։
Նշեմ, որ այս ուղղաթիռները գտնվում են Սաուդյան Արաբիայի, Պակիստանի, Թուրքիայի և մի շարք այլ երկրների սպառազինության մեջ»,-նշել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսական կողմի արձագանքները հայկական կողմին չեն բավարարում. Բալայան
- Իսկ ով է Բելառուսը Հայաստանի համար
- Արմեն Գրիգորյանը Բելառուսի դեսպանին է փոխանցել Երևանի մտահոգությունը
- «168 Ժամ» Բելառուսն Ադրբեջանին զենք է վաճառել Ռուաստանի օրինակով