ՊՆ-ն կուսումնասիրի Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռներ վաճառելու տեղեկությունը. Արծրուն Հովհաննիսյան
Կան տեղեկությունները, որ ադրբեջանական ռազմաօդային ուժերը ամերիկյան արտադրության Բելլ 412 ուղղաթիռներ են ձեռք բերել։ Հայկական կողմը պարզաբանումներ չի պահանջել ամերիկյան կողմից՝ ինչպես են այդ երկրի արտադրության ուղղաթիռները հայտնվել ադրբեջանական զինուժում
Panorama.am-ը զրուցել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ։
Panorama.am-ՀՀ պաշտպանական գերատեսչությունը մտադի՞ր է հարցում կատարել ամերիկացի գործընկերներին։
Արծրուն Հովհաննիսյան-Պարտադիր չէ, որ ՊՆ-ն կոնկրետ ինչ-որ բան անի։ Տեսել ենք հայտարարությունը, կուսումնասիրենք, հետո կերևա։
Հիշեցնենք, որ ամերիկայն ուղղաթիռների մասին գրառում ֆեյսբուքի իր էջում կատարել էր քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, ով նաև հիշեցրել էր, որ ըստ ամերիկյան օրենսդրության ԱՄՆ-ն իրավունք չունի զենք վաճառել հակամարտող կողմերին։
«Մեր ԱԳՆ-ն, ՊՆ-ն, ԱԽՔ-ը, ինչպես նաև ԱՄՆ-ում գործող կազմակերպությունները շտապ պետք է միջոցներ ձեռնարկեն պարզելու համար, թե ով է վաճառել կամ վերավաճառել ուղղաթիռները Բաքվին»,- գրել էր նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին