Իրանը կարող է մոտակա շաբաթներին դուրս գալ ԳՀՀՊ կազմից
Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին հայտարարել է, որ Թեհրանը մոտակա շաբաթներին կարող է դուրս գալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանից։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»։
«Իրանի համբերությունը հատել է և շատ հավանական է, որ առաջիկա շաբաթների ընթացքում երկիրը լքի ԳՀՀՊ-ն»,- հայտարարել է Արաքչին։
«Ես չեմ կարող ասել, որ Եվրոպայի հետ բանակցությունների շարունակության հեռակարը հստակ է և կարող է բերել կառույցը պահպանելու որոշման ձեռքբերման։ Մենք դեռ սպասում ենք, և հույս ունենք, որ Եվրոպայի առաջարկները ընդունելի կլինեն Իրանի համար, որպեսզի Իրանը չհրաժարվի գործարքից»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային ծրագրից, որը «վեցնյակի» կողմից ձեռք էր բերվել 2015 թվականին։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվան ու Թեհրանը կշարունակեն «միջուկային գործարք»-ի համակարգումը
- «Միջուկային գործարք»-ից ԱՄՆ-ի դուրս գալն Օբաման մեծ սխալ է համարում
- Թրամփը մտադիր է դուրս գալ Իրանի հետ «միջուկային գործարք»-ից
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են