Շվեդական երաժշտական փառատոնն այլևս չի անցկացվի
Շվեդական Bråvalla երաժշտական փառատոնի կազմակերպիչները հայտարարել են, որ միջոցառման ընթացքում մի քանի բռնաբարություններից հետո որոշել են այլևս չանցկացնել այն։ Այս մասին գրել է Լենտա.ռու-ն՝ հղում անելով Breitbart-ին։
«Մենք շատ վշտացել ենք, որ նման որոշում ենք կայացրել, բայց ելնելով ընդհանուր վիճակից, մենք չենք կարող անցկացնել այդ փառատոնը այնպես, ինչպես կցանկանայինք»,- հայտարարել է փառատոնի կազմակերպիչների ներկայացուցիչը։
Միաժամանակ նա նշել է, որ կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունը «սոցիալական խնդիր է, այլ ոչ թե կոնկրետ փառատոնի»։
Անցած տարի փառատոնի ընթացքում արձանագրվել էր սեռական բնույթի հարձակման 11 դեպք, երեք դեպքում հանցագործը ձերբակալվել է։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա