Առաքել Մովսիսյան. ԱԱԾ աշխատակիցները շատ շնորհքով են ներխուժել
ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով երեկ բերման էր ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն, «Ազատություն» ռկ-ին պատմել է, որ ծառայության աշխատակիցները որևէ անօրինական բան չեն արել, շատ շնորհքով են եղել, օրենքի տառին համապատասխան ստուգել են:
«Շատ շնորհքով են ներխուժել, ոչ մի երեխա չի տուժել: Աղջկաս հարցրել են՝ զենք ունի, ասել է հա, սեյֆը ցույց է տվել: Ես տանը չեմ եղել, պանիխիդա էի, գյուղում ջահել աղջիկ է մահացել: Ես շատ շնորհակալ եմ Ազգային անվտանգության ծառայությունից: Նախկինում նման բաներ չի եղել, վայրագություններ են եղել, իմ օղորմածիկ ախպոր տունը բերեցին թուղթ քցին, զենք քցին: Ինչ ունեի, հանձնել եմ իրենց, շատ շնորհակալ եմ այս կառույցից, որ օրենքի տառին համապատասխան արել են»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան