«Իրատես». Ստանու՞մ են «սպիտակ փողեր» այսօրվա պաշտոնյաները
«Իրատես» թերթը գրում է. «Երբ Վրաստանում «վարդերի հեղափոխությունից» հետո Սաակաշվիլին տոտալ կադրային տեղաշարժեր էր կատարում, պայքարում էր կոռուպցիայի դեմ, ամերիկյան կազմակերպությունները նրան ոչ միայն գաղափարական լուրջ աջակցություն, «ճանապարհային քարտեզ» ու օժանդակություն էին տրամադրում, այլև, որպեսզի նորանշանակ պաշտոնյաները չգայթակղվեն բյուջեի փողերով ու կոռուպցիայի մեջ չթաթախվեն, սպիտակ ծրարներով նրանց առանձին փող էր հատկացվում։
Ի դեպ, նման պրակտիկա ժամանակին կիրառեց նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որպեսզի իր նախարարները աչք չդնեն բյուջեի վրա։ Ստանու՞մ են նման «սպիտակ փողեր» այսօրվա պաշտոնյաները` մեր աղբյուրը դժվարացավ ասել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները