Արձակուրդներին ընդառաջ Beeline-ը թարմացրել է «Ռոումինգ փաթեթ» ծառայությունը
Ամառային արձակուրդների շրջանին ընդառաջ Beeline-ը հայտարարում է թարմացված «Ռոումինգ փաթեթ» ծառայության գործարկման մասին։ Գտնվելով ռոումինգում՝ Beeline-ի բջջային կապի կանխավճարային և հետվճարային բաժանորդները կարող են շահավետ սակագներով ընդունել բոլոր մուտքային զանգերն ու զանգեր կատարել դեպի Հայաստան, տեղական ուղղություններով, ինչպես նաև օգտվել բջջային ինտերնետից։ Beeline-ն այս տարի հատուկ ուշադրություն է դարձրել հատկապես ինտերնետի սակագներին։
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ զանգերի արժեքը ծառայության շրջանակում կազմում է 150 դր/րոպե, իսկ ինտերնետը հասանելի է 10 դր/ՄԲ սակագնով։
«Ամառային արձակուրդների շրջանը սկսվում է, և Beeline-ն ուրախ է առաջարկել բարելավված «Ռոումինգ փաթեթ» ծառայությունը, որում հիմնական շեշտը դրել ենք ռոումինգում բջջային ինտերնետի արժեքի վրա։ Հետադարձ կապը մեր հաճախորդներից ցույց է տալիս, որ ամենից շատ նրանց հետաքրքրում է հենց համացանցից օգտվելը, և ես հույս ունեմ, որ մեր նոր առաջարկը կդարձնի ռոումինգն էլ ավելի պարզ ու շահավետ, իսկ մեր հաճախորդների հանգիստը՝ ավելի հաճելի», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Ռոումինգ փաթեթ» ծառայությունը գործելու է Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երկրներում, ինչպես նաև ԱՄԷ-ում, Եգիպտոսում, Շրի Լանկայում, Իրանում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Իսրայելում, Չինաստանում և Թուրքիայում՝ այդ երկրների ցանկացած օպերատորներին միանալիս։
«Ռոումինգ փաթեթ» ծառայությունը միացնելու համար կանխավճարային բաժանորդները պետք է հավաքեն *255# հրահանգը։ Օրվա ընթացքում օգտագործած ծավալի մասին տեղեկություն կարելի է ստանալ *215# հրահանգով։ Հետվճարային բաժանորդները կարող են ծառայությունը ակտիվացնել *245# հրահանգով։
Ծառայությունը հասանել է մինչև 2018 թ․ հոկտեմբերի 31-ը ներառյալ։
Beeline-ի հաճախորդները ռոումինգում ցանկացած երկրից կարող են անվճար զանգահարել բաժանորդների սպասարկման կենտրոն +374 8000 0612 համարով։
Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին