Արփինե Հովհաննիսյան. Պատրաստ ենք մասնակցել ԸՕ փոփոխություններին
«Նախորդ տարիների համատեղ աշխատանքը կամուրջ է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայուն զարգացման համար, և Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններն ու եզրակացությունները շատ կարևոր են եղել ժողովրդավարության ձևավորման գործում»,- այսօր Վենետիկի հանձնաժողովի 115-րդ լիագումար նիստում իր ելույթում նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը։
Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի առաջիկա փոփոխություններին, նա ասել է. «Մենք պատրաստակամություն ենք հայտնել մասնակցել Ընտրական օրենսգրքի փոփոխություններին` վարչապետի առաջարկած օրակարգով»։
ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ՝ Հովհաննիսյանը հայտնել է, որ երկու օր առաջ Ազգային ժողովում բոլոր քաղաքական ուժերը հանդես են եկել հայտարարությամբ` արտահայտելով Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար աշխատանքային խումբ ստեղծելու և դրանում ներգրավվելու իրենց պատրաստակամությունը։
ԱԺ փոխնախագահի խոսքով` արդեն ունենք ընտրությունների անցկացման լավ փորձ, որը տեղի է ունեցել մեկ տարի առաջ, գնահատվել որպես լավ կազմակերպված և որտեղ հիմնարար իրավունքներն ընդհանուր առմամբ պահպանված են եղել:
«Սա ոչ թե իմ գնահատականն է, այլ նաև միջազգային դիտորդական առաքելության, ներառյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ինը: Այսպիսով, սա պետք է լինի այն հիմքը, որի վրա անցկացվեն նոր ընտրությունները», - նշել է Արփինե Հովհաննիսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վենետիկի հանձնաժողովի նախագահ. Կարևոր է՝ ընտրությունները կազմակերպվեն թափանցիկ և ներառական ձևով
- ԸՕ քննարկումների ժամանակ բոլորն էլ ինչ-որ բան պետք է ասեն. քաղաքագետ
- Դավիթ Հարությունյանը կհամակարգի ԸՕ բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խմբի առաջին նիստի նախապատրաստական աշխատանքները
- ԸՕ փոփոխություններով զբաղվող աշխատանքային խումբն փակ նիստ է անցկացնում
- ԸՕ նախագծի վերաբերյալ առաջարկները շատ տրամաբանական են. Ռուստամյան
- Վարչապետը որոշում է ստորագրել ԸՕ բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին