Բելառուսի արտգործնախարարի հետ հանդիպմանը Մնացականյանը խոսել է Ադրբեջանին զենքի վաճառքից
Գործընկեր երկրները ձեռնպահ պետք է մնան այնպիսի քայլերից, որոնք կարող են վտանգել այդ մթնոլորտը, նպաստել տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, խաթարել բանակցությունների համաձայնեցված ձևաչափի բնականոն աշխատանքը: Այս մասին հայտնել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Մինսկում Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյնի հետ հանդիպմանը:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, անդրադառնալով ղարաբաղյան հիմնահարցին՝ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ խաղաղությանը նպաստող մթնոլորտն առանցքային նշանակություն ունի բանակցային գործընթացի արդյունավետության համար։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանը ցուցադրեց Բելառուսից գնած «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը:
Նշենք, որ Ադրբեջանին զենքի վաճառքին հետևելիք հայկական կողմի քայլերի ու անելիքների մասին Panorama.am-ը հարցեր էր ուղղել ԱԳ նախարարությանը: Չնայած օրենքով նախատեսված ժամկետը վաղուց ավարտվել է, սակայն նախարարությունից արձագանք չի եղել:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը կարող է Բելառուսի հետ տնտեսական լուրջ հարաբերություններ ստեղծել. Գագիկ Մակարյան
- Քաղաքագետ. Պետական մարմինները պետք է պարզեն ո՞վ է Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռներ վաճառել
- ԱԳ նախարարը Մինսկում շփում է ունեցել Մամեդյարովի հետ
- Բելառուսական կողմի արձագանքները հայկական կողմին չեն բավարարում. Բալայան
- Իսկ ով է Բելառուսը Հայաստանի համար
- Արմեն Գրիգորյանը Բելառուսի դեսպանին է փոխանցել Երևանի մտահոգությունը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան