Դադարեցվել է Սարի թաղի դեպքերով քննվող քր. գործով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով քննիչի կայացրած որոշումներով դադարեցվել է Երևան քաղաքի Սարի թաղ թաղամասում 2016 թվականի հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Հովսեփ Խուրշուդյանի, Դավիթ Հովհաննիսյանի, Վահագն Ղումաշյանի, Հովհաննես Ղազարյանի, Գարիկ Առուստամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով իրականացվող քրեական հետապնդումը՝ նրանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:
ՀՔԾ-ի հաղորդմամբ, վերացվել են նաև նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոցները:
Հարակից հրապարակումներ`
- Սարի թաղի գործով մի քանի ամբաստանյալի խափանման միջոց է փոխվել
- Սարի թաղի գործով ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանն ազատ է արձակվել
- Փաստաբան. «Դավիթ Սանասարյանի ձերբակալման որոշումը բողոքարկվել է»
- Դատավորը «Սարի թաղի» գործով կալանավորի հիվանդությունը հաշվի չառնելով՝ կալանքը թողեց անփոփոխ. «Առավոտ»
- Սարի թաղում լրագրողների նկատմամբ բռնությունների գործով առհասարակ որևէ քայլ չկա. Հայկուհի Հարությունյան
- Սարի թաղի կալանավորված բնակիչներից որևէ մեկը չգիտի, իր որ գործողությունն է բերել այդ մեղադրանքի. փաստաբան
- Սարի թաղում լրագրողների գործունեությունը խոչընդոտելու, քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու համար 8 անձիք դատի էին տրվել
- Ավարտվել է Սարի թաղում լրագրողների աշխատանքը խոչընդոտած ևս մեկ անձի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը